Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Մեր ա­ռաջ ցան­կա­ցած դուռ կբաց­վի»

«Մեր ա­ռաջ ցան­կա­ցած դուռ կբաց­վի»
03.03.2020 | 01:05
«Քա­ղա­քա­կան օ­րա­կարգ մենք չու­նենք, բայց ե­թե կա ծանր սո­ցիա­լա­կան վի­ճակ, դա նշա­նա­կում է, որ ան­ցյա­լի դրսևո­րում է: Ե­թե լու­ծում­նե­րը չեն տր­վում, նշա­նա­կում է՝ ան­ցյա­լի դրսևո­րում է»,- շա­բաթ օ­րը տե­ղի ու­նե­ցած «Սո­ցիա­լա­կան շարժ­ման» 2-րդ ընդ­լայն­ված հա­մա­ժո­ղո­վում հայ­տա­րա­րեց նա­խա­ձեռ­նող խմ­բի ան­դամ ԱԺ պատ­գա­մա­վոր ՏԻԳ­ՐԱՆ ՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­ՆԸ։ «Ե­թե թռիչ­քա­յին ձևա­չա­փով լուծ­ված լի­նեին այն բո­լոր խն­դիր­նե­րը, այ­սինքն, սո­ցիա­լա­կան վատ կեն­սա­կեր­պը, դժ­վար պայ­ման­նե­րը, ո­րոնք Հա­յաս­տա­նում մարդ­կանց դեռ եր­կու տա­րի ա­ռաջ հա­նե­ցին ոտ­քի, ա­պա այ­սօր այս­տեղ մար­դիկ չէին հա­վաք­վի: Ծանր սո­ցիա­լա­կան ի­րա­վի­ճա­կը ան­ցյա­լի դրսևո­րում է: Դա երևում է այն խն­դիր­նե­րից, ո­րոնք մենք բե­րել ենք այս­տեղ՝ գոր­ծազր­կու­թյու­նը, բուժս­պա­սար­կու­մից զրկ­ված լի­նե­լը, աղ­քա­տու­թյու­նը: Մենք կոչ­ված ենք օգ­նե­լու և ա­ջակ­ցե­լու ՀՀ քա­ղա­քա­ցուն և եր­կի­րը շե­նաց­նե­լուն»,- նկա­տեց պար­գա­մա­վո­րը։ Ա­վե­լի քան 20 սո­ցիա­լա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի և միու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին մի տա­նի­քի տակ էր հա­վա­քել սո­ցիա­լա­կան միաս­նա­կան օ­րա­կարգ-պա­հան­ջա­գի­րը, ո­րը մտա­դիր են ներ­կա­յաց­նելու վար­չա­պե­տին։
Հա­մա­ժո­ղո­վի ըն­թաց­քում ե­լույթ ու­նե­ցող­նե­րը զերծ էին մնում քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան­ներ հն­չեց­նե­լուց և ա­ռաջ­նա­յին հարց էին դի­տար­կում սո­ցիա­լա­կան տար­բեր խն­դիր­նե­րը։ Պա­հես­տա­զո­րի սպա ՑՈ­ԼԱԿ ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԸ խո­սեց զին­ծա­ռա­յող­նե­րի խն­դիր­նե­րի մա­սին, թե ին­չու զին­ծա­ռա­յո­ղը, ստա­նա­լով բնա­կա­րան ձեռք բե­րե­լու ի­րա­վունք, մինչ օրս վար­ձով է ապ­րում, կամ զին­ծա­ռա­յողն ի­րա­վունք ու­նի ստա­նա­լու դրա­մա­կան մի­ջոց­ներ, բայց ստիպ­ված է բան­կե­րի տո­կոս­նե­րի տակ մնալ: Զին­ծա­ռա­յող­նե­րի թե­ման շա­րու­նա­կեց «Զին­վո­րի մայր» ՀԿ-ի նա­խա­գահ ՄԱՐ­ԳԱ­ՐԻ­ՏԱ ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԸ, ըն­դգ­ծե­լով, որ ցան­կա­նում են վեր հա­նել զոհ­ված­նե­րի, ա­զա­տա­մար­տիկ­նե­րի, հաշ­ման­դամ ա­զա­տա­մար­տիկ­նե­րի, զին­ծա­ռա­յող­նե­րի խն­դիր­նե­րը, ա­սաց. «Խնդ­րել եմ վար­չա­պե­տին ու­շադ­րու­թյուն դարձ­նել մեր խն­դիր­նե­րին։ Ան­ցել է մեկ տա­րի, և ևս մեկ ան­գամ լի­նե­լով «Սո­ցիա­լա­կան շարժ­ման» հա­մա­գու­մա­րին, հա­մոզ­վե­ցի, որ մի ձեռ­քը ծափ չի տա­լիս։ Մենք պետք է լի­նենք միաս­նա­կան»։
Նա­խա­ձեռ­նող խմ­բի ան­դամ, նախ­կին պատ­գա­մա­վոր ՎԱՀ­ՐԱՄ ՄԿՐՏ­ՉՅԱՆՆ էլ վերա­հաս­տա­տեց, որ ի­րենք քա­ղա­քա­կան օ­րա­կարգ չու­նեն, ի­րենց նա­խա­ձեռ­նու­թյու­նը հա­մե­մա­տեց ղա­րա­բա­ղյան շարժ­ման հետ՝ նշե­լով, որ այս շար­ժումն էլ պետք է նույն­քան հուժ­կու լի­նի։ Ար­ձա­նագ­րե­լով, որ այս կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ի­րենց հա­ջող­վել է շարժ­ման շուր­ջը հա­վա­քել բա­վա­կան մեծ թվով մարդ­կանց, Մկրտ­չյա­նը նշեց պատ­ճա­ռը, թե մինչև այ­սօր ին­չու սո­ցիա­լա­կան բա­զում խն­դիր­ներ լուծ­ված չեն։ «Դուք ձեր սո­ցիա­լա­կան խնդ­րի հետ միայ­նակ կամ մի քա­նի հո­գով եք ե­ղել։ Բո­լոր ժա­մա­նակ­նե­րի իշ­խա­նու­թյուն­նե­րը կամ չեն նկա­տել ձեր խն­դիր­նե­րը, կամ ար­հա­մար­հել են դրանք։ Այ­սու­հետ մենք դա­տա­պարտ­ված ենք լի­նելու միա­սին, մեկ բռունցք։ Մեր ա­ռաջ ցան­կա­ցած դուռ կբաց­վի»,- շեշ­տեց շարժ­ման ան­դա­մը՝ տե­ղե­կաց­նե­լով, որ ի­րենք մար­զե­րում կա­ռույց­ներ են հիմ­նե­լու, ո­րոնք զբաղ­վե­լու են մար­զե­րի սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րով։ «Մենք չենք կա­րող ան­տար­բեր ու ան­մասն լի­նել, երբ այ­սօր քանդ­վում են մեր ըն­տա­նե­կան ար­ժեք­նե­րը, վտանգ­ված են հոգևոր ար­ժեք­նե­րը, ազ­գա­յին ար­ժեք­նե­րը նա­հան­ջում են, ե­կե­ղե­ցու վրա հար­ձա­կում­ներ կան»,- փաս­տեց Մկրտ­չյա­նը՝ ու­րա­խու­թյամբ նշե­լով, որ այդ հար­ցը նաև ե­րի­տա­սարդ­նե­րին է մտա­հո­գում։ Հի­շեց­նե­լով «Օ­վեր­տո­նի պա­տու­հա­նի» մա­սին, Վահ­րամ Մկրտ­չյա­նը նշեց, որ այդ «մե­թոդն» է այ­սօր ակ­տիվ կի­րառ­վում Հա­յաս­տա­նում։ «Պա­տա­հա­կան չէ, որ տա­րաբ­նույթ փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի ձայնն այ­սօր ա­վե­լի բարձր է հն­չում, մա­րի­խուա­նա­յի ա­զա­տա­կա­նաց­ման մա­սին խո­սում են բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­ներ, ա­զա­տա­մար­տին առ­նչ­վող հար­ցե­րը փոր­ձում են առ ո­չինչ ա­նել»,- վս­տա­հեց­րեց ԱԺ նախ­կին պատ­գա­մա­վո­րը՝ հույս հայտ­նե­լով, որ ի­րենց նա­խա­ձեռ­նու­թյու­նը կվե­րած­վի ուղ­ղորդ­ված սո­ցիա­լա­կան շարժ­ման։
Հա­վե­լենք, որ «Սո­ցիա­լա­կան շար­ժու­մը» ձևա­վո­րել են ԱԺ ան­կախ պատ­գա­մա­վոր Տիգ­րան ՈՒ­րի­խա­նյա­նը, ԱԺ նախ­կին պատ­գա­մա­վոր, կր­թու­թյան նախ­կին փոխ­նա­խա­րար Վահ­րամ Մկրտ­չյա­նը և «Միաս­նու­թյուն» շարժ­ման ղե­կա­վար Ար­ման Վար­դա­նյա­նը:
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 4180

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ